Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավարտվել է միջազգային «Մոսկվա Օփեն 2016» շախմատային փառատոնը

 Ավարտվել է միջազգային  «Մոսկվա Օփեն 2016»  շախմատային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ավարտվել է միջազգային  «Մոսկվա Օփեն 2016»  շախմատային փառատոնը: Ինչպես  հաղորդում է  «Արմենպրես», տղամարդկաց համար անցկացվող գլխավոր «Ա»  մրցաշարում հանդես են գալիս նաեւ 7 հայ շախմատիստներ, որոնցից առաջատարը Հարություն Գեւորգյանն էր, ով 9 տուրերի ընթացքում վաստակած 6 միավորով գտնվում է 36-րդ հորիզոնականում:

Դավիթ Պետրոսյանը 55-րդն էր վաստակած 5,5 միավորով, Սարգիս Մկրտչյանն ու Դավիթ Գեւորգյանը 5-ական միավորով 70 եւ 80-րդ հորիզոնականներում էին:   Սարգիս Սարգսյանը եւ Շանթ Սարգսյանը վաստակել էին 4,5 միավոր, իսկ Աշոտ Պետրոսյանը՝4 միավոր:

Այս մրցաշարի հաղթողը Յուրի Ելիսեևն էր, ով 9 հնարավորից վաստակել էր 7,5 միավոր:

Կանանց համար անցկացվող «Բ» մրցաշարային խմբում հանդես եկող Լիլիթ Գալոյանը 9 տուրերիում վաստակած 6 միավորով 12-րդն էր: Նրանից  կես միավորով հետ է մնացել Սուսաննա Գաբոյանը, ով գտնվում է 37-րդ հորիզոնականում:

Կանանց մրցաշարում հաղթողի տիտղոսը նվաճել է Անաստասիա Բոդնարուկը, ով նույնպես վաստակել էր 7,5 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]