Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անի Ամիրաղյանը կրկին հաղթանակ է տոնել Թուրքիայում ընթացող միջազգային մրցաշարում

Անի Ամիրաղյանը կրկին հաղթանակ է տոնել Թուրքիայում ընթացող միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը կրկին հաղթանակ է տոնել Թուրքիայում ընթացող միջազգային մրցաշարում: Ինչպես  հաղորդում է  «Արմենպրես»-ը, Անթալիայում ընթացող GD tennis cup women's մրցաշարի 1/8 եզրափակչում Ամիրաղյանը 6:0,6:2 հաշվով գերազանցել է Ղազախստանի ներկայացուցիչ Կարինա Կալկենովային:

Հաջորդ տուրում հայ թենիսիստուհին կմրցի Ավստրիայի ներկայացուցիչ Կարոլին Կուրզի հետ:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 10.000 ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, Անթալիայում հունվարի 25-31-ն անցկացված GD TENNIS CUP WOMEN’S մրցաշարում հայ թենիսիստուհում գրավել էր 2-րդ տեղը: Իսկ   պրոֆեսիոնալ թենսիստուհիների համաշխահային ասոցացիայի՝ WTA-ի փետրվարի 8-ին հրապարակած դասակարգման համաշխարհային աղյուսակում հայ թենիսիստուհին 73 տեղով առաջադիմել էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]