Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կդադարեցվեն Նորապատի համայնքի ղեկավարի լիազորությունները

Կդադարեցվեն Նորապատի համայնքի ղեկավարի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի Արմավիրի մարզի Նորապատի համայնքի  ղեկավարի լիազորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 11-ի նիստի օրակարգում:

Որոշման ընդունումը պայմանավորված է վերոհիշյալ համայնքի արդեն նախկին ղեկավար Սամվել Բադալյանի կողմից հրաժարական ներկայացնելու հանգամանքով, ինչի առնչությամբ համայնքի  ավագանին  2015 թ. դեկտեմբերի 21-ին կազմել է արձանագրություն:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոնշյալ համայնքում 2015-ի դեկտեմբերի 6-ին արդեն իսկ ընտրվել է այդ համայնքի նոր ղեկավար՝ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու հետ միաժամանակ Նորապատի համայնքում արտահերթ ընտրություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]