Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քևին Գրոսկրոյցը կխաղա «Բորուսիայի» դեմ

Քևին Գրոսկրոյցը կխաղա  «Բորուսիայի» դեմ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիան» գերմանիայի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակիչ խաղում կմրցի «Շտուդգարտ» -ի թիմի հետ «Մերսեդես-Բենց-Արենա» մարզադաշտում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Դորտմունդի «Բորուսիան» 2006 թվականի օգոստոսի 26-ից ի վեր հակառակորդ թիմին հաղթել է 10 անգամ: Երեք խաղ ավարտվել է «Շտուդգարտ» -ի  հաղթանակով, իսկ 6 խաղերում թիմերը գրանցել են «ոչ-ոքի» հաշիվը:

«Մենք չկարողացանք ճեղքել «Հերտայի» պաշտպանությունը: Եթե թիմը ցանկանում է հանդես գալ դոմինանտի դերում, ապա այս անգամ գերիշխելը դաշտում մեծ խնդիրների առաջ կանգնեցրեց մեզ: Մենք Գերմանիայի գավաթի խաղարկությունում պետք է մրցակցենք և դա թիմի կարևորագույն խնդիրն է այս պահին: Այն ֆուտբոլիստները, ովքեր հարյուր տոկոսով պատրաստ չեն լինի խաղին, ետ կկանչվեն հայտացուցակից, ինչպես դա տեղի ունեցավ նախորդ խաղից առաջ Սինդզի Կագավայի հետ: Դա դոգմա չէ, ես հետագայում նույնպես պատրաստ եմ ընդունել նման որոշումներ և դա վերաբերում է բոլոր խաղացողներին» - ասաց Թոմաս Տուխելը:

Այսպիսի անկեղծ մեկնաբանությունից հետո, կարելի է ենթադրել, որ «Շտուդգարտ» -ի հետ խաղում Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչը իր թիմի մարտավարությունը կփոխի: Հնարավոր է, որ ֆուտբոլիստներին կտրվի հնարավորություն ավելի շատ անհատական և ազատ խաղ ցուցադրել:

Քևին Գրոսկրոյցը ՝ ով Դորտմունդի «Բորուսիա» -ի նախկին ֆուտբոլիստն է և երկրպագուն, առաջին անգամ կխաղա իր սիրելի թիմի դեմ:

 «Քևինի համար Դորտմունդի «Բորուսիայի»  դեմ խաղը կլինի շատ տարօրինակ զգացողություններով հանդիպում: Կարծում եմ, թե մեր, թե երկրպագուների համար նույնպես այն կլինի յուրահատուկ» - ասաց «Բորուսիա» -ի ավագ Մաթս Հյումելսը :

Վերջին անգամ թիմերը հանդիպել են 2015 թվականի նոյեմբերի 29-ին: Բունդեսլիգայի 14-րդ տուրի հանդիպումը ավարտվել է դորտմունդցիների 4:1 հաղթանակով: Հանդիպումը կսկսվի  Երևանի ժամանակով 23:30 -ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]