Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանում մեկ տարվա ընթացքում շրջանառության մեջ կանխիկ փողը 2,1 անգամ կրճատվել է

Ադրբեջանում մեկ տարվա ընթացքում շրջանառության մեջ կանխիկ փողը 2,1 անգամ կրճատվել 
է

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հունվարի 1-ի դրությամբ կանխիկ փողի գումարային ծավալը շրջանառության մեջ կազմել է 4 մլրդ 779,5 հազար մանաթ: Այդ երկրի Կենտրոնական բանկի տվյալներով` դա նշանակում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում այդ ցուցանիշը 2,1 անգամ անկում է ապրել, ընդ որում դեկտեմբերին մակարդակի նվազումը կազմել է 7,8 տոկոս:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Դրա հետ միասին արտասահմանյան արժույթով դեպոզիտները տարվա ընթացքում 3,1 անգամ աճել են, իսկ դեկտեմբերին` 51,4 տոկոսով կամ 12 մլրդ 705,5 մլն մանաթով` կազմելով գումարային փողային զանգվածի 60 տոկոսը:

Փորձագետների կարծիքով` արտարժույթով դեպոզիտների գերակշռումը կապված է մանաթի անցյալ տարվա փետրվարի 21-ին եւ դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած արժեզրկումներով, ինչը բերել է ԱՄՆ դոլարի նկատմամբ մանաթի 100 տոկոսով անկման:

Marja.az կայքը` հղում կատարելով Ադրբեջանի կենտրոնական բանկին, հայտնում է, որ Նավթի գնանկման եւ մանաթի փոխարժեքի երկու անգամ արժեզրկվելու պատճառով տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում միայն դեկտեմբերին վճարման ժամկետն անցած խնդրահարույց վարկերը 278,9 մլն մանաթով աճել են:

Ադրբեջանում 2,5 մլն մարդ պարտք է բանկերին: Մանաթի փոխարժեքի գրեթե երկու անգամ արժեզրկվելու պատճառով նրանց մեծ մասը չի կարողանում մարել պարտքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]