Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քննիչների վարույթում է դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը

Քննիչների վարույթում է դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու 
վերաբերյալ քրեական գործը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Հայկ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, հանդիսանալով «Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպության անդամ, դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի թիվ 8/21 տեղամասում, որտեղ asparez.am ինտերնետային կայքի ներկայացուցիչ Նարինե Օ.-ն քվեարկության ընթացքում տեղի ունեցող խախտումներին չարձագանքելու և չարձանագրելու համար իրեն առաջարկել է 20 հազար ՀՀ դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, Նարինե Օ.-ի կողմից Հանրաքվեի ընթացքում դիտորդ Հայկ Հ.-ի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելու միջոցով խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]