Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քաղաքապետարանը երևանցիներին հորդորում է առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր

Քաղաքապետարանը երևանցիներին հորդորում է առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով գիշերային ժամերին մայրաքաղաքում կանխատեսված ջերմաստիճանի նվազումը, որը կարող է դառնալ գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի որոշ հատվածներում, ինչպես նաև տեղ-տեղ մայթերին մերկասառույցի առաջացման պատճառ,  Երևանի քաղաքապետարանը հորդորում է փետրվարի 9-ի առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

«Միաժամանակ տեղեկացնենք,  որ համապատասխան բոլոր ծառայությունները շարունակելու են իրականացնել փողոցների ու բակերի, նաև մայթերի ձնամաքրման, ինչպես նաև  աղի և ավազի խառնուրդով  դրանց մշակման աշխատանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:

Քաղաքացիներւ հնարավոր հարցերի և խնդիրների մասին կարող են տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի  «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով (+374 11) 514 000,  1-08) կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով:

Քաղաքապետարանի հնարավոր անհարմարությունների  համար հայցում է երևանցիների  ներողամտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]