1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վստահված անձի լիազորությունները խոչընդոտելու դեպքով քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է

Վստահված անձի լիազորությունները խոչընդոտելու դեպքով քրեական գործը Հատուկ քննչական 
ծառայության վարույթում է

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության վստահված անձ Դանիել Ի.-ն հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, թիվ 8/28 տեղամասի մոտ անհայտ անձինք քաշքշել են իրեն, իսկ նույն օրը, ժամը 22:20-ին, թիվ 8/29 տեղամասում ոստիկանության ծառայողն իրեն և լրագրողին թույլ չի տվել մուտք գործել տեղամաս:

Բացի այդ, Դանիել Ի.-ն հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ երեկոյան, թիվ 91 դպրոցում տեղակայված 8/27 և 8/28 տեղամասերի հանձնաժողովի նախագահները խոչընդոտել են իր լիազորությունների իրականացմանը և բռնություն են գործադրել իր նկատմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի փետրվարի 8-ի դրությամբ քննվել են 29 քրեական գործեր, որոնցից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 4 քրեական գործ հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է, 1 քրեական գործ կասեցվել է, իսկ 22 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:  

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]