1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքական թերթը ներկայացրել է Ադրբեջանի ճիշտ քարտեզը` առանց ԼՂՀ տարածքի

Թուրքական թերթը ներկայացրել է Ադրբեջանի ճիշտ քարտեզը` 
    առանց ԼՂՀ տարածքի

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական հայտնի թերթերից մեկը, ի տարբերություն Բաքվի կողմից մշտապես արվող աղավաղումների, Ադրբեջանի քարտեզը ներկայացրել է ճիշտ կերպ` առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Սաբահ» թերթը հոդված է պատրաստել Թուրքիայում անցկացված Համաշխարհային զբոսաշրջային համաժողովում մասնակից երկրների նախարարների նիստի վերաբերյալ: Թերթում նիստից բերված լուսանկարում, որում պատկերված են Ադրբեջանի, Մակեդոնիայի, Գանայի եւ Թուրքիայի նախարարները, Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւի հետեւի պլանում դրվել է Ադրբեջանի քարտեզը, որում բացակայում է ԼՂՀ-ն:

Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մամուլի քարտուղար Վուգար Շիխմամեդովը հայտարարել է, որ իբր, դա «մոնտաժ եւ ֆոտոշոփ» է:

Ավելի վաղ` 2012 թվականին ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված քարտեզում եւս Ադրբեջանը ներկայացվել էր առանց ԼՂՀ տարածքի: Ավելին, քարտեզի տակ գրված է եղել, որ այն վերցվել է ադրբեջանական ABC կայքից: Բացի այդ, 2011 թվականին Ադրբեջանի հանրային հեռուստաալիքի կայքում եւս ԼՂՀ-ը ներկայացվել էր որպես Հայաստանի տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]