Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարգարետ Թեթչերի տունը վաճառքի են հանել 30 մլն ֆունտ ստեռլինգով

Մարգարետ Թեթչերի տունը վաճառքի են հանել 30 մլն ֆունտ ստեռլինգով

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Leconfield Property Group անշարժ գույքի Էլիտար դեւելոպերը վաճառքի Է հանել վեցհարկանի թաունհաուսը, որը ժամանակին պատկանում Էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էլիտար բնակարանը գտնվում Է Լոնդոնի Բելգրավիա հեղինակավոր շրջանում եւ գնորդներին Է առաջարկվում 30 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց, հաղորդել Է The Telegraph հրատարակությունը:

Ընկերությունը երեք տարի եւ մի քանի միլիոն ֆունտ Է ծախսել Չեսթեր հրապարակի վրա գտնվող թիվ 73 թաունհաուսի վերանորոգման համար: Դրա հետ մեկտեղ ամբողջովին պահպանվել են մի քանի սենյակների պատմական ինտերիերները: Տունն ունի վեց ննջարան, աշխատասենյակ, ճաշասենյակ, կինոսրահ՝ բարով, գինու մառան՝ 500 շշի համար, մարզադահլիճ, խոհանոց եւ օժանդակ շինություններ:

«Երկաթե լեդիի» սիրած սենյակները եղել են հյուրասենյակը եւ գրադարանը, որոնք գտնվում Էին առաջին հարկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]