Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Christian Louboutin-ն առաջարկել Է կոշիկներ ընտրել ըստ հորոսկոպի

Christian Louboutin-ն առաջարկել Է կոշիկներ ընտրել ըստ հորոսկոպի

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Christian Louboutin ֆրանսիական ընկերությունը կոշիկի նոր շարք Է ստեղծել ըստ կենդանակերպի նշանների: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Mashable-ին, կոշիկները վաճառվելու են բացառապես Moda Operandi ռեթեյլերի առցանց-հարթակում: Կոշիկը կարված Է մի քանի գույներով՝ սեւ, մուգ կապույտ ու մանուշակագույն, եւ զարդարված Է ոսկյա ուլունքներով եւ փայլուքներով:   

Շարքը ներկայացված Է երկու մոդելներով՝ բաց քթով կոշիկներով  եւ բալետկաներով: Նախնական պատվերը կարելի Է ձեւակերպել փետրվարի կեսերից, իսկ վաճառքում կոշիկը կհայտնվի ամռանը: Գները տատանվում են զույգը 2 հազարից մինչեւ 2,2 հազար դոլար:

 Christian Louboutin ֆրանսիական բրենդը հիմնադրվել Է 1992 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]