1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 4-6 տոկոսով

Հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 4-6 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանյան շուկաներում բենզինի  և դիզելային վառելիքների գինը 2016 թ. նվազել է 4-6 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

«2015-ի հունվար-փետրվարին 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ  բենզինի և դիզելային վառելիքի գները հանրապետության սպառողական շուկայում համեմատաբար բարձր էին: 2016-ի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  բենզինի գները նվազել են 15,1,  իսկ դիզելային վառելիքի գները՝ 16,2 տոկոսով»,- ասաց նա:

ԱՎԾ ներկայացուցիչը նշեց, որ էական նվազում է արձանագրվել օդային տրանսպորտի սակագներում: Հիմնական նվազումն արձանագրվել է  վերջին երեք ամիսներին: Նոյեմբերին սակագները նվազել են  9,1, դեկտեմբերին` 4,7,  հունվարին` 4,6 տոսկոսով: Ընդհանուր 3 ամիսների գնանկումն օդային փոխադրումների մասով կազմել է 17,8 տոկոս:

«2015 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է էլեկտրաէներգիայի սակագնի  աճ: Էլեկտրաէներգիայի սակագինը 2016 թ. հունվարին, նախորդ տարվա վերջին երկու ամիսների  համեմատ 2 տոկոս աճ է արձանագրել»,- անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնային փոփոխություններին՝ ասաց Մարտիրոսյանը: Էլեկտրաէներգիայի սակագնի աճը պայմանավորված էր նրանով, որ 2015 թ. հոկտեմբերից սկսած կառավարությունը սուբսիդավորումն սկսեց իրականացնել մասնակի՝ մինչև 250 կվտ/ժ, իսկ 250կվտ/ժ և ավելի սպառելու դեպքում սուբսիդավորում չի իրականացվում: Մինչև 250 կվտ/ժ  և ավելի սպառողների մասնաբաժինների` գիշերային և ցերեկային ժամերի համեմատություն անցկացնելու դեպքում տեղի է ունեցել միջին կշռված սակագնի աճ՝ 2 տոկոսի չափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]