Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թայվանում փրկել են մի աղջնակի, որը 60 ժամ Է անցկացրել փլատակների ներքո

Թայվանում փրկել են մի աղջնակի, որը 60 ժամ Է անցկացրել փլատակների ներքո

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանում փրկարարները Թայնան քաղաքում երկրաշարժից ավերված շենքի փլատակներից կենդանի դուրս են բերել ութամյա մի աղջնակի, որը 60 ժամ Է անցկացրել ավերակների մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:

Փետրվարի 8-ին ավելի վաղ թայվանցի փրկարարներին հաջողվել Էր 17-հարկանի շենքի փլատակներից դուրս բերել երկու մարդու: Ինչպես հայտնել են օպերատիվ շտաբում, 40-ամյա տղամարդը եւ տարեց կինը փլատակների տակ անցկացրել են ավելի քան 50 ժամ: Նրանց երկուսին Էլ հոսպիտալացրել են ծանր վիճակում: Թայնան հատուկ մունիցիպալիտետի նույն այդ շենքի ավերակներում մնում են եւս ավելի քան հարյուր տուժածներ:

6,4 մագնիտուդով երկրաշարժը կղզում տեղի է ունեցել լույս փետրվարի 6-ի գիշերը: Թայնան հատուկ մունիցիպալիտետում ավերվել են մի քանի տասնյակ շինություններ: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ Գաոսյուն քաղաքում եւ Պինդունի եւ Ցզյաիի գավառներում, սակայն այնտեղ առանձնապես մեծ վնաս չի պատճառվել:

Զոհվածների ընդհանուր թիվը, ըստ վերջին պաշտոնական տվյալների, հասել Է 40-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]