Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման սարքավորումները Հայաստանում են

Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման սարքավորումները 
Հայաստանում են

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման նպատակով անհրաժեշտ սարքավորումներն ու նյութերը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել են Հայաստան։ Ծրագրի շրջանակներում Հայաստան ներկրված խողովակները, գազաբաշխիչ կայանը, փականները և մնացած սարքավորումները պատշաճ կարգով պահեստավորված են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Մեղրի քաղաքում գտնվող պահեստում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Սարքերի ու սարքավորումների մյուս մասը ձեռք կբերվի ներքին շուկայից։ Ծրագրի գլխավոր կապալառուն՝ ի դեմս իրանական «Սաներջի» ընկերության, արդեն սկսել է նաև այդ աշխատանքները։

Հիշեցնենք, որ Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել էին Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար՝ որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա է վերցրել տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Ծրագրի իրականացումն ընդհատվել էր՝ իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով։

Այն վերսկսվեց անցած տարվա վերջին, և այժմ ընթանում է կապալառու կազմակերպությանը շինարարական աշխատանքների իրականացման թույլտվության տրամադրման գործընթացը։ Դրա համար անհրաժեշտություն էր առաջացել փոփոխություններ կատարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ինչի հետևանքով ծրագրի իրականացումն այս փուլում որոշ չափով դանդաղեց։ Օրենսդրական փոփոխություններն արդեն արված են և ակնկալվում է, որ կապալառու կազմակերպությունը մինչև փետրվարի վերջ - մարտի սկիզբ կստանա թույլտվությունը, որից հետո կմեկնարկի Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման շինարարությունը։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 6-7 ամսվա ընթացքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]