1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱՏՄ-ն Հայաստանը դիտարկում է որպես Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու կամուրջ

ԵԱՏՄ-ն Հայաստանը դիտարկում է որպես Իրանի հետ համագործակցությունն 
ընդլայնելու կամուրջ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը դիտարկում է Իրանի հետ տնտեսական ակտիվ համագործակցության հնարավորությունը: Փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԵՏՀ մակրոէկոնոմիկայի ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան: «Իրանը մեզ համար շատ հետաքրքիր երկիր է, և մենք դիտարկում ենք այդ երկրի հետ տնտեսական կապերը խորացնելու հնարավորությունը: Ես պետք է ասեմ, որ երբ մենք քննարկում էինք այն հեռանկարներն ու առավելությունները, որոնք կարող է ստանալ Հայաստանը՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, շատ լավ հասկանում էինք, որ այդ ուղղություններից մեկն էլ հենց Եվրասիական տնտեսական միության և Իրանի համագործակցության խորացումը կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վալովայան:

Նա հավելեց, որ հիմա, երբ Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է, Իրանի հետ տրանսպորտի, լոգիստիկայի, առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հնարավորությունները մեծանում են: «Իհարկե, Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների չեղարկումը նոր, լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում համագործակցության համար: Ես վստահ եմ, որ մոտ ժամանակահատվածում մենք կտեսնենք Իրանի և ԵԱՏՄ-ի միջև տնտեսական կապերի խորացում»,- եզրափակեց Վալովայան:

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական ընկերակցության Մաքսային միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ ԵԱՏՄ-ում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականություն վարումը տնտեսության բնագավառում:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններւն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը:

ԵՏԱՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, կոոպերացիայի, մրցունակության բարձրացման և անդամ պետությունների բնակչության կենսունակության բարձրացման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]