Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գավառում ձյան բարձրությունը հասնում է 30 սանտիմետրի

Գավառում ձյան բարձրությունը հասնում է 30 սանտիմետրի

ԳԱՎԱՌ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում փետրվարի 7-ին եւ 8-ին տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար: Մարզի տարբեր համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն`ձյան բարձրությունը Գավառի տարածքում կազմել է 30, Մարտունու եւ Վարդենիսի տարածքներում` մոտ 20, Սեւանում եւ Ճամբարակում` 10 սանտիմետր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, առավել դժվարանցանելի վիճակ ստեղծվել է Գավառի եւ Մարտունու տարածքներում, որտեղ իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Առատ ձյան եւ բքերի հետեւանքով մի քանի օր է, ինչ փակ է մնում Վարդենյաց լեռնանցքը, որի մաքրման աշխատանքները կսկսվեն ձյան տեղումների դադարից եւ բքերի հանդարտումից հետո: Գիշերային ժամերին մարզի ճանապարհներին սպասվում է մերկասառույց:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]