Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավարտվել է հանրաքվեի ընթացքում լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու գործով նախաքննությունը

Ավարտվել է հանրաքվեի ընթացքում լրագրողի լիազորությունների իրականացմանը 
խոչընդոտելու գործով նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, թիվ 5/28 տեղամասում ՀՀԿ վստահված անձ Արթուր Խուրշուդյանն իր դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է «hetq.am» կայքի ներկայացուցչի՝ Դիանա Ղազարյանի, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու լիազորությունների ազատ իրականացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Մասնավորապես՝ 2015 թվականի դեկտեմբերի  6-ին՝ ժամը 14:25-ին, ՀՀԿ վստահված անձ Արթուր Խուրշուդյանը, ներս է մտել Երևան քաղաքի Բաղրամյան 76 հասցեում գործող թիվ 5/28 տեղամաս և զանգվածային լրատվության միջոցի  ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, մոտենալով «hetq.am» էլեկտրոնային կայքի խմբագրության հանձնարարությամբ հանրաքվեի ընթացքը լուսաբանող լրագրող Դիանա Ղազարյանին՝ պահանջել է դադարեցնել նկարահանումները, նյութերի նախապատրաստումը և հեռանալ տեղամասից, սակայն վերջինս շարունակել է իր լրագրողական գործունեությունը: Այնուհետև Ա. Խուրշուդյանը վերցրել է Դ. Ղազարյանի դյուրակիր համակարգիչն ու դուրս եկել տեղամասից՝ իր դիտավորյալ գործողություններով խոչընդոտելով վերջինիս կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու նրա լիազորությունների ազատ իրականացմանը:

Ա. Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ  քրեական  օրենսգրքի  149-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am