Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանում կանցկացվի բասկետբոլի մարզչական սեմինար

 Երևանում կանցկացվի բասկետբոլի մարզչական սեմինար

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացնի բասկետբոլի մարզչական սեմինար: Ինչպես  հաղորդում է  «Արմենպրես»-ը, ՀԱՕԿ լրատվության բաժին տեղեկատվության համաձայն, սեմինարը կվարի սլովենացի փորձառու մասնագետ Տոնե Կրամպը: 59-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է Սլովենիայի տարբեր տարիքային հավաքականներում: Նրա գլխավորած հավաքականները բազմիցս հանդես են եկել Եվրոպայի պատանեկան առաջնություններում՝ հաջող ելույթներ ունենալով:

Դասընթացին կմասնակցեն Հայաստանի տարբեր քաղաքներում աշխատող մոտ 30 մարզիչ: Սեմինարը թույլ կտա բարձրացնել պատանեկան բասկետբոլում աշխատող մարզիչների որակավորումը:

Այն կկայանա փետրվարի 15-ից 20-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]