1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱՏՄ-ում չի քննարկվում միասնական արժույթի անցնելու հարց

ԵԱՏՄ-ում չի քննարկվում միասնական արժույթի անցնելու հարց

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի անցնելու հարց այս փուլում չի քննարկվում: Փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵՏՀ մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան: «Մենք կարծում ենք, որ տնտեսական ներկայիս պայմաններում նման քայլի գնալը ոչ միայն ժամանակավրեպ է, այլ կարող է բացասական ազդեցություն ունենալ միության վրա, սակայն մենք պետք է ակտիվ զարգացնենք Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրում ամրագրված կետերը, որոնք վերաբերում են արժութային ոլորտում անդամ երկրների համագործակցության ընդլայնմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց նա:

Մանրամասնելով ասվածը՝ Վալովայան հավելեց, որ խոսքը գնում է փոխադարձ վճարումների ժամանակ ազգային արժույթների օգտագործման ընդլայնման մասին, ինչն ամրագրված է ԵԱՏՄ-ի ստեղծման մասին պայմանագրում: «Մենք հասկանում ենք, որ հիմա, երբ մեր երկրների ազգային արժույթները երրորդ երկրների արժույթների նկատմամբ արժեզրկվում են, անդամ երկրների ազգային արժույթների օգտագործման ընդլայնումը կարող է թեթևացնել իրավիճակը»,- ընդգծեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]