Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վրացագետը կանխատեսում է Հայաստանի դերի մեծացում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցում

Վրացագետը կանխատեսում է Հայաստանի դերի մեծացում ռուս-վրացական 
հարաբերությունների կարգավորման հարցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մի քանի տարում հնարավորություն ունենք խոսելու հայ-վրացական հարաբերությունների ավելի բարձր մակարդակի մասին: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս վրացական իշխանություններն առավել պատրաստակամ են Հայաստանի հետ հարաբերություններն ավելի խորացնելու հարցում: Այս մասին «Արմենպրես»- ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը: «Տարածաշրջանային վերջին զարգացումները նոր հնարավորություններ են բացում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար: Մասնավորապես, Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը, ինչպես նաև ռուս-վրացական հարաբերությունների բարելավումը: Հատկապես ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի դերը ևս կարող ենք տեսնել: Դրանով պայմանավորված՝ հետագայում հայկական գործոնը կմեծանա: Դա հավանական է, որովհետև Հայաստանը թե Ռուսաստանի, թե Վրաստանի համար վստահելի գործընկեր է»,-ասաց Ալիկ Էրոյանցը` ընդծելով, թե տարածաշրջանային զարգացումները ենթադրում են, որ Հայաստանն ու Վրաստանը կարող են սկսել համագործակցել նոր ձևաչափով, նոր ուղղություններով:

Ալիկ Էրոյանցի խոսքով՝ Վրաստանի գործող իշխանությունների քայլերում հայամետ մոտեցումները նկատելի են: Ինչպես գիտենք, վերջին տասնամյակում ուժեղացել էր թուրք-ադրբեջանական գործոնը, իսկ հայկական գործոնն ավելի ետ էր մղվել : «Սահակաշվիլիի իշխանության ժամանակ վարվում էր հենց պրոթուրքական, պրոադրբեջանական քաղաքականություն, ակնհայտ հակահայկականություն կար, և դա, կարծես, վրաց հասարակության մեջ ևս արմատավորվում էր: Ներկայում իրավիճակի փոփոխություն է նկատվում: Թուրք- ադրբեջանական գործոնի թուլացման պարագայում հարավորությունը մեծ է, որ հայկական գործոնը մեծանա»,-ավելացրեց վրացագետը:

Նա նկատեց, որ Արևմուտքը նույնպես շահագրգռված է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցում: Քանի որ բազմաթիվ խնդիրներ, հակամարտություններ կան տարածաշրջանում, հետևաբար ոչ Արևմուտքին, ոչ Վրաստանին ձեռնտու չէ, որ շահերի բախումը տեղափոխվի վրացական դաշտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]