Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Քաղաքացիական պայմանագիր»-ը 2017թ. ընտրություններից առաջ դաշինք չի կազմի

«Քաղաքացիական պայմանագիր»-ը 2017թ. ընտրություններից առաջ դաշինք չի կազմի

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ այլ քաղաքական ուժերի հետ դաշինք չի կազմի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունից:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, 2016 թվականի փետրվարի 6-ին քննարկելով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցը, որոշեց` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմապատկելու է ջանքերը այլ ուժերի եւ անհատների՝ Կուսակցության շարքերը ներգրավելու ուղղությամբ»,- ասված է կուսաակցության տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]