Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանում գործազուրկների մեծ մասը կազմում է երիտասարդությունը

Ադրբեջանում գործազուրկների մեծ  մասը կազմում է երիտասարդությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ներկա դրությամբ գործազուրկների մեծ մասը կազմում է երիտասարդությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.az լրատվական կայքը, հայտարարել է Ադրբեջանի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սելիմ Մուսլիմովը:

Նա նշել է, որ 25-ից ցածր տարիքի անձանց շրջանում գործազրկության աճի տեմպն ավելի բարձր է, քան 25-ից բարձր տարիքի անձանց մոտ:

«Գործատուների 30 տոկոսը բողոքում է բարձ մակարդակ ունեցող կադրերի պակասից: Դա կապված է մասնագետ կադրերի պատրաստման անբավարար մակարդակի հետ: Ադրբեջանում մեծանում է ժողովրդագրական աճի եւ առկա շուկայի պահանջներին համապատասխան աշխատանքային ռեսուրսների պատրաստման գործընթացի միջեւ անհավասարակշռությունը, ինչի համար պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել», -ասել է նա` միաժամանակ դժգոհելով, որ գործատուների մեծ մասը պահանջում է անմիջապես աշխատանքի անցնելու ունակ պատրաստի մասնագետներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]