Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ձնաբքին քաղաքացիներին օգնության հասած փրկարարները կխրախուսվեն

Ձնաբքին քաղաքացիներին օգնության հասած փրկարարները կխրախուսվեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 8-ին տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: Վերջինս հանձնարարեց խրախուսման ներկայացնել ձնաբքի մեջ արգելափակված մարդկանց օգնության հասած փրկարարներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 238 դեպքի: ՓԾ տնօրենը հայտնեց, որ Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերը շարունակում են աշխատել 24-ժամյա ռեժիմով և այս ընթացքում օգնություն են ցուցաբերել ձյան մեջ արգելափակված 599 մեքենայի և 1368 քաղաքացու:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին, ներկայացրեց մոտակա օրերի եղանակի կանխատեսումը: Լ. Վարդանյանի փոխանցմամբ՝ այսօր արդեն տեղումները կդադարեն, առաջիկա օրերին կդիտվի փոփոխական եղանակ, իսկ փետրվարի 13-ից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա:

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը զեկուցեց Տավուշի մարզ կատարած այցի մասին, որի ընթացքում ծանոթացել են սահմանամերձ համայնքների առաջնային խնդիրներին: Հիմնադրամի տնօրենը նշեց, որ իրենք պատրաստ են շարունակական աջակցություն ցուցաբերել սահմանամերձ համայնքներին: ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց հիմնադրամի համար պատրաստել առաջարկ` Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Նախարարին զեկուցվեց նաև մարզերում ճանապարհների անցանելիության և ժամանակավոր հենակետերի աշխատանքի մասին:

Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը զեկուցեց, որ Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները կանչի են մեկնել Վարդենյաց լեռնանցք, որտեղ շուրջ 10 ժամ անընդմեջ աշխատելով օգնել են ազատել ձյան մեջ արգելափակված 9 ավտոմեքենա: Փրկարարները նաև ճանապարհների անանցանելիության պատճառով ճանապարհն (մոտ 5 կմ) անցել են ոտքով և օգնություն ցուցաբերել 10 քաղաքացու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]