Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ում իրականացվելու են առողջապահական համակարգի արդիկանացման ծրագրեր

ՀՀ-ում իրականացվելու են առողջապահական համակարգի արդիկանացման ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2016 թվականին կշարունակի առողջապահական համակարգի արդիականացմանն ուղղված ծրագրերը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ աշխատանքների իրականացումն ընդգրկված է ՀՀ կառավարության 2016 թ. գերակա ծրագրերի թվում:

Ոլորտի հետագա զարգացման և արդիականացման նպատակով 2016-ին նախատեսվում է շարունակել մարզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների վերանորոգման, կառուցման և հագեցման աշխատանքների իրականացումը: Մասնավորապես,  Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Ուռուտ, Վայոց ձորի մարզի Շատին, Արարատի մարզի Մխչյան և Լանջազատ համայնքներում 2015 թ. մեկնարկել էին բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքները և 2016 թ. նախատեսվում է շինարարական աշխատանքների ավարտը:

Հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն Արարատի մարզի «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում (130 մահճակալ): Ներկայումս բժշկական կենտրոնի եռահարկ մասնաշենքը գտնվում է անբարեկարգ վիճակում: Կենտրոնում տեղադրված բժշկական սարքավորումները դեռևս խորհրդային տարիների արտադրության են` հնամաշ, որոնց մի մասը չի շահագործվում անսարք լինելու պատճառով: Նպատակն է աջակցելԱրտաշատի տարածաշրջանի բնակչությանը մատուցվող հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը:

Գեղարունիքի մարզի Սևան քաղաքում նախատեսվում է կառուցել նոր հիվանդանոց (32 մահճակալ): Սևանի հիվանդանոցը տեղակայված է 1970-ականներին կառուցված երկհարկանի և 1985-ին կառուցված եռահարկ մասնաշենքերում, որոնցից շահագործվում է միայն եռահարկ մասնաշենքը, որտեղ և տեղակայված են հիվանդանոցային ծառայությունները: Հիմնադրումից ի վեր շինությունը չի ենթարկվել կապիտալ հիմնանորոգման և ներկայում գտնվում է անբավարար վիճակում: Նորակառույց հիվանդանոցային մասնաշենքը հնարավորություն կընձեռի էապես բարելավել մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակը, արդյունավետությունը և մատչելիությունը ազգաբնակչության համար։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Գեղարքունիքի մարզը հանդիսանում է զբոսաշրջային գոտի, ժամանակակից առողջապահական ենթակառուցվածքները ևս կնպաստեն տուրիզմի զարգացմանը:

Մարզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները կհագեցվեն բժշկական և ախտորոշիչ սարքավորումներով, նոր բժշկական և պալատային կահույքով և այլ անհրաժեշտ պարագաներով:

Կմշակվեն արդիականացված մարզային բժշկական հաստատությունները որակյալ բժշկական կադրերով ապահովելուն ուղղված համալիր միջոցառումներ իրականացնելուն ուղղված առաջարկներ:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ գերակա խնդրի կարգավորման առարկան է ՀՀ մարզերում որակյալ, մատչելի, արդի, միջազգային չափանիշներին համապատասխանող առողջապահական համակարգի ստեղծման միջոցով ՀՀ մարզերի համաչափ զարգացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]