Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Արարատ»-ը հավաք կանցկացնի ԱՄՆ-ում

«Արարատ»-ը հավաք կանցկացնի ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը փետրվարի 14-24-ը հավաք կանցկացնի ԱՄՆ-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ակումբի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, փետրվարի 20-ին մեր թիմը ուժերը կչափի լեգենդար «Նյու Յորք Կոսմոս» թիմի հետ:

Մինչ այդ «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ամփոփել է Սոչիում կայացած ուսումնամարզական հավաքի արդյունքները: «Հավաքը ծառայեց իր նպատակին: 3 ստուգողական հանդիպում անցկացրեցինք բավականին ուժեղ թիմերի հետ: Տղաների աշխատանքից ընդհանուր առմամբ գոհ եմ: Կրկին որոշակի խնդիրներ ի հայտ եկան հարձակման գծում, որոնք, կարծում եմ, շուտով կկարողանանք լուծել», -ասել է գլխավոր մարզիչը:

Վ. Սուքիասյանը նաեւ նշել է, որ լավ տպավորություն են  թողել թիմի նորեկները, եւ տեղեկացրել, որ թիմում դեռ համալրումներ լինելու են: Նոր ֆուտբոլիստներ կմիանան «Արարատ»-ին ինչպես Երևանում, այնպես էլ` ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ում կայանալիք ստուգողական խաղերի ընթացքում մարզիչը  վերջնականապես կկողմնորոշվի մեկնարկային կազմի հարցում, որով հանդես կգան նոր մրցաշրջանի երկրորդ կեսին:

Հիշեցնենք, որ Սոչիում «Արարատը» 3 ստուգողական հանդիպում անցկացրեց` մրցելով ռուսական «ԲՄԱ-Էներգիա» (0:1), «Բալթիկա» (0:2) և «Տորպեդո» (Արմավիր) (1:1) թիմերի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]