Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանի կոմունիստներն առաջարկում են չեղարկել Մոսկվայի 1921թ. ռուս- թուրքական պայմանագիրը

Ռուսաստանի կոմունիստներն առաջարկում են չեղարկել Մոսկվայի 1921թ. ռուս-
թուրքական 
պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետական դումայում Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ու արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին նամակ են հղել` առջարկելով  չեղարկել Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ռուսական «Իզվեստիա» թերթը: Պատգամավորներն իրենց քայլը հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։ «Այժմ` թուրքական ագրեսիայի աճի պայմաններում, մենք պետք է իրավական մեխանիզմներ մշակենք` մեր երկրի և դաշնակիցների համար ոչ շահավետ ռուս-թուրքական համաձայնագրերի վերանայման նպատակով: Անկարան պետք է հասկանա, թե իր համար ինչ կարժենա հակամարտության սրումը: Միայն դա կարող է նրան հետ պահել նոր պրովոկացիաներից»,-«Իզվեստիա»-ին ասել է Սերգեյ Օբուխովը:

Նշվում է, որ Վրաստանը և Հայաստանը չեն ճանաչում պայմանագրի պայմանները՝ դրանք անարդարացի համարելով: «Հայաստանը չի ընդունում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որով բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ»,-գրել է «Իզվեստիա»-ն:

Այս նախաձեռնությունը սատարում են նաև «Արդար Ռուսաստան» կուսակցությունում: Պատգամավոր Օլեգ Պախոլկովի խոսքով` այդ պայմանագիրն ստորագրվել է հակասելով Ռուսաստանի շահերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]