Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ի ռազմանավը ներխուժել է Հարավային Կորեայի տարածքային ջրեր

ԿԺԴՀ-ի ռազմանավը ներխուժել է Հարավային Կորեայի տարածքային ջրեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի պարեկային կատերը փետրվարի 8-ին Դեղին ծովում խախտել Է Հարավային Կորեայի տարածքային ջրերի սահմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռյոնհապ գործակալությանը:

Պարեկանավը կտրել-անցել Է այսպես կոչված «հյուսիսային սահմանազատիչ գիծը», իսկ այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի զինվորականները մի քանի նախազգուշական կրակոց են արձակել, նավը փոխել Է ընթացքը դեպի հյուսիս:       

Գործակալությունը բերում Է Հարավային Կորեայի իշխանությունների ներկայացուցչի հայտարարությունը, որի համաձայն՝ զինվորականները գտնվում են մարտական պատրաստության վիճակում՝ մշտապես ուժեղացնելով հսկողությունը «հյուսիսային սահմանազատիչ գծի» երկայնքով ԿԺԴՀ-ի ռազմածովային ուժերի ամեն տեսակ կասկածելի գործողությունների նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]