Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ստեղծման մրցույթ

Մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և 
կարգախոսի ստեղծման մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի (լոգոյի) և կարգախոսի մրցույթ: Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով, որը պետք է լինի գունավոր և սև-սպիտակ տարբերակներով, ներկայացվի էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև 50x60 սմ ստվարաթղթի վրա: Խրախուսվում է նույն խորհրդանիշի տարբերակների ներկայացումը տարբեր ձևաչափերով (ծրար, ձևաթուղթ, գովազդ և այլն)՝ կարգախոսի օգտագործմամբ:

Առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կհամարվի հոբելյանական տարվա միջոցառումների պաշտոնական խորհրդանիշը և կարգախոսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Լավագույն աշխատանքների համար սահմանված են մեկ գլխավոր (500.000 դրամ) և մեկ խրախուսական (350.000 դրամ) մրցանակներ:

Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել ծածկագրի նշագրումով: Ներկայացված աշխատանքին կցվում է փակ ծրար` նույն ծածկագրի նշագրումով: Փակ ծրարի ներսում պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն և հեռախոսահամարը (ները): Մրցույթի մասնակիցը կամ նրա լիազորված անձը հայտը հանձնելիս ստանում է ստացական՝ հանձնված աշխատանքների քանակի, ձևի, կրիչի և փակ ծրարի մասին տեղեկույթով: Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն:
Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ. մարտի 10-ը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնում (hասցե՝ Կառավարական 2-րդ մասնաշենք, Վ. Սարգսյան 3):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]