Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կաթոլիկ-Արևելյան ուղղափառ միջեկեղեցական աստվածաբանական հանձնախմբի հերթական նիստն ավարտվել է

Կաթոլիկ-Արևելյան ուղղափառ միջեկեղեցական աստվածաբանական հանձնախմբի հերթական 
նիստն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահիրեի Ղպտի Ուղղափառ եկեղեցու Ս. Մարկոս կենտրոնում հունվարի 31-ից փետրվարի 8-ը տեղի ունեցավ Կաթոլիկ-Արևելյան Ուղղափառ միջեկեղեցական աստվածաբանական հանձնախմբի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հունվարի 31-ին Ս. Բիշոյ վանքում հանձնախմբի անդամներին ընդունեց և իր օրհնությունները բաշխեց Ղպտի Ուղղափառ եկեղեցու պետ Նորին Սրբություն Թավադրոս Բ-ը:

Փետրվարի 1-5-ը հանձնախումբը քննարկեց Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների ծիսական ավանդության որոշ հարցեր, մասնավորապես Մկրտության ծիսակարգի ընկալման ու կատարման ծիսական-աստվածաբանական առանձնահատկությունը յուրաքանչյուր եկեղեցական ընտանիքի ավանդության շրջանակից ներս:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հանդիպմանը մասնակցում էին Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: 

Միջեկեղեցական-աստվածաբանական հանձնախմբի նիստի ընթացքում որոշվեց հաջորդ նիստը գումարել Հռոմում, 2017 թ. հունվարի 21-28-ին` իբրև քննարկման նյութ ունենալով Սուրբ Պատարագն ու դրան հարակից ծիսական-աստվածաբանական հարցերը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]