Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Չինաստանի բնակիչները դիմավորում են Հրեղեն կապիկի տարին

Չինաստանի բնակիչները դիմավորում են Հրեղեն կապիկի տարին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացիները հրավառության եւ պայթակների որոտի ներքո են փետրվարի 8-ին նշում Լուսնային օրացույցով Ամանորի՝ Կապիկի տարվա գալուստը: Համարվում է, որ դա վանում է չար ոգիներին եւ երջանկություն Է խոստանում նոր տարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավանդական օրացույցով Կապիկի տարին, ըստ երկնային եւ երկրային բների եւ ճյուղերի զուգակցման, կլինի «բինշենի» տարի, տարրը՝ կրակը, իսկ կապիկն ինքի կլինի կարմիր: Վերջին անգամ նման տարի եղել Է 1956 թվականին, իսկ 2016-ից հետո հաջորդը՝ միայն եւս 60 տարի անց:

Համարվում Է, որ Կապիկի տարում ծնված կանայք համատեղ կյանքում հեշտորեն են ենթարկում ամուսիններին՝ կազմելով երջանիկ ամուսնություն

Բացի դրանից, շատ չինացիներ ջանում են այդ տարի երեխաներ ունենալ, քանի որ նրանց ճակատագրի վրա կարող են անդրադառնալ Կապիկի խորհրդանիշի հետ զուգորդվող առողջությունն ու երկարակեցությունը:       

Գարնան տոնը կամ ինչպես Չինաստանում այն անվանում են՝ «Չունցզեն», չինացիներն ավանդաբար անցկացնում են ընտանիքի եւ մերձավորների շրջապատում: Նոր տարվա առաջին մի քանի օրն անհրաժեշտ Է անպայման անցկացնել հարազատների հետ: Մեկ շաբաթ տեւող զվարճահանդեսներն ուղեկցվում են ավանդական խնջույքներով. ճաշացուցակի պարտադիր բաղադրիչ են պելմենները, որոնք հաճախ պատրաստում են ամբողջ  ընտանիքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]