Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիական զորքերը հարձակողական գործողություններ են ծավալել Հալեպից հյուսիս եւ արեւելք ընկած շրջաններում

Սիրիական զորքերը հարձակողական գործողություններ են ծավալել Հալեպից հյուսիս եւ արեւելք ընկած շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակն ակտիվացրել է հարձակողական գործողությունները Հալեպից հյուսիս եւ արեւելք ընկած շրջաններում՝ ընդլայնելով իր հսկողության գոտին երկրի հյուսիսային մայրաքաղաքի եւ Թուրքիայի սահմանի միջեւ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ալ Մայադին» հեռուստաալիքին, զորքերը ժողովրդական աշխարհազորի աջակցությամբ շրջապատում են Էլ-Բեբ քաղաքը, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների խոշոր հենակետ է ծառայում: Առաջաապահ զորամասերը քաղաքի վրա հարձակվում են երեք ուղղությամբ:

ԻՊ-ի ելուզակների դեմ մարտեր են մղվում Թուրքիայի հետ սահմանից 13 կիլոմետր հեռավորության վրա: Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ ահաբեկիչների եւ «Ջեբհաթ աշ Շամիա» խմբավորումից թուրքամետ իսլամիստների կազմավորումները համաձայնագիր են կնքել եւ համակարգում են ռազմական գործողությունները սիրիական բանակի դեմ:

Հյուսիսարեւելյան ռազմաճակատի մյուս հատվածում առաջապահ բանակային զորամասերը հակառակորդի ամրացված շրջանները գրոհել են Էթ Թեյբում եւ Ջուբ Սաֆայում՝ Մանբիջ քաղաքի (Հալեպից 80 կիլոմետր հեռավորության վրա) մատույցներում: Ինչպես հաղորդել է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, սպանված տասնյակ զինյալների թվում կան ԻՊ-ի մի քանի դաշտային հրամանատարներ:

Մարտական գործողությունները շարունակվում են Նոբուլ եւ Էզ Զահրա շիաբնակ քաղաքներից հարավ ընկած շրջանում, որոնք անցած շաբաթ ազատվել էին ավելի քան երեք տարի շարունակվող պաշարումից:

Զինյալների հսկողության տակ է մնում հարեւան Թել Ռաֆաաթ քաղաքը: Սիրիական բանակին դրանից բաժանում է ընդամենը մեկ բնակավայր՝ Կֆեյնը: Ինչպես գրում է «Ալ Վաթան» թերթը, ռազմաճակատի այդ տեղամասում ելուզակային կազմավորումների ջախջախման դեպքում Հալեպի մերձակա գրեթե բոլոր հանգուցային քաղաքները կանցնեն կառավարական զորքերի հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]