Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նոր գիրք» 2/51. «Զատկի նախօրեին», «Չինական ժողովրդական հեքիաթներ»

«Նոր գիրք» 2/51. «Զատկի նախօրեին», «Չինական ժողովրդական հեքիաթներ»

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տարին` նոր գրքերով: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Ժամանակակից գրականություն

Զոյա Փիրզադ, «Զատկի նախօրեին»


Ինչպես հեղինակի մյուս ՝ «Լույսերը ես կհանգցնեմ», «Ընտելանում ենք», «Տտիպ խուրմա» և այլ գրքերում, այստեղ էլ Իրանի կերպարը բառացիորեն բզկտվում է հնի՝ ավանդականի և նորի պայքարում: Անխուսափելի մի պայքար, որ չի շրջանցում նաև վաղուց այստեղ հաստատված փոքրաթիվ հայ համայնքի կյանքը: Մեծ զգացմունքայնությամբ գրված այս գործում, որը հերոսի կյանքի երեք տարբեր փուլերն է ներկայացնում, հայ համայնքը պատկերված է ներսից: Հերոսներն ապրում են հնի ու նորի սահմանագծում և նրանց փոքրիկ ուրախություններն ու մեծ տխրությունները, մարդկային պարզ երջանկություններն ու խոր վերքերը հաճախ պայմանավորված են նաև համայնքային ներփակվածությամբ, ազգային քարացած սովորություններով, և, իհարկե նաև կրոնական տարբերություններով… Ընդամենը 172 էջ, բայց լիարյուն կյանք, և լիարժեք կերպարներ: ​«Զատկի նախօրեին» եռագրությունը իրանական արդի արձակի նշանակալից ստեղծագործություններից է, որի մեջ կատարելության է հասցված երկխոսության հնարավորությունը գեղարվեստական արձակում: Եռագրությունն արժանացել է իրանական և միջազգային մի շարք մրցանակների և թարգմանվել բազմաթիվ լեզուներով: Թարգմանությունը` Գևորգ Ասատրյանի: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Մանկապատանեկան գրականություն

«Չինական ժողովրդական հեքիաթներ»


Գրքում տեղ են գտել 45 հանրածանոթ և սիրված չինական հեքիաթներ, որոնցում հաղթում է բարին, արդարությունը, գեղեցկությունը, մարդկային լավագույն այլ արժանիքները։ Հեքիաթները նախատեսված են երեխաների համար, բայց և կարող են հետաքրքիր լինել տարբեր տարիքի մարդկանց։ ​Գիրքը տպագրվել է Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]