Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարդենյաց լեռնանցքը փակ է

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վայք-«Զանգեր», Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վայք-«Զանգեր», Գորիս-Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի մարզերում, Արարատի մարզի Արարատ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հատվածում բուք է:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]