Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երգով, պարով ու բարձր տրամադրությամբ Գյումրիում նշվեց «Բուն Բարեկենդան»-ն ու «Գյումրու ձմեռ»-ը

Երգով, պարով ու բարձր տրամադրությամբ Գյումրիում նշվեց «Բուն Բարեկենդան»-ն ու «Գյումրու ձմեռ»-ը

 ԳՅՈՒՄՐԻ, 7  ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բուն Բարեկենդանի» տոնակատարություն,  ինչպես նաև «Գյումրու ձմեռ» ամենամյա միջոցառումը փետրվարի 7-ին անցկացվեցին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում: Տոնակատարության բոլոր մասնակիցները  Սուրբ պատարագից անմիջապես հետո երթով՝ դիամակավորված  ու տիկնիկներով շարժվեցին դեպի Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածք:

Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7)։ Այս խորհրդով էլ կազմակերպված էր տոնակատարությունը, որին մասնակցում էին քաղաքում գործող ձեռնարկությունների, հասարակական, մշակութային կառույցների, դպրոցների եւ բուհերի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգ ու պար, խաղեր, բեմանականացում, մարզական մի շարք միջոցառումներ անցկացվեցին հուշահամալիրի տարածքում՝ տոնական տրամադրություն սփռելով ամենուր: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասնյանը ողջունեց ու շնորհավորեց ներկաներին՝ մաղթելով բոլորին տոնական բարձր տրամադրություն ու ակտիվ մասնակցություն միջոցառումներին: Մարզական միջոցառումներից ու խաղ-մրցույթներից բացի, քաղաքի բոլոր դպրոցները փորձել էին ներկայանալ ճոխ հյուրասիրությամբ՝ ամեն մեկը յուրովի ներկայացնելով տոնի մասին իր պատկերացումը: Այս անգամ եղանակը բարեհաճ էր ակտիվ հանգստի բոլոր սիրահարների համար և, օրն,  իրոք  տոնական էր։ Մարզական մրցույթների լավագույն մասնակիցները պարգևատրվեցին:

Միջոցառմանը մասնակցում էին թեմակալ  առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանը, Վաղարշակ Մխիթարյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը և այլք:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]