Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի շրջանների մեծ մասում փետրվարի 8-ին սպասվում են տեղումներ

Հայաստանի շրջանների մեծ մասում փետրվարի 8-ին սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շրջանների մեծ մասում փետրվարի 8-ին սպասվում են տեղումներ: Փետրվարի 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը Փետրվարի 8-10-ը կնվազի 6-8 աստիճանով և ցերեկային նվազագույնը փետրվարի 8-ին կկազմի 1-ից 6 աստիճան ցուրտ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևանում փետրվարի 8-ին սպասվում են տեղումներ: Փետրվարի 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում առավելագույն ցածր ջերմաստիճանը կդիտվի նույնպես փետրվարի 8-ին՝ -1-+1, իսկ փետրվարի 12-ին կտաքանա մինչ 3-ից 5 աստիճան տաքություն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]