Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-ը 2:1 հաշվով հաղթել է հունգարական «Սիոֆոկ»-ին

«Ալաշկերտ»-ը 2:1 հաշվով հաղթել է հունգարական «Սիոֆոկ»-ին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ալաշկերտ»-ն արտասահմանյան հավաքի առաջին ստոգողական խաղն անցկացրեց՝ մրցելով Հունգարիայի «Մերկանտիլ Բանկ Լիգա»-ի ներկայացուցիչ  «Սիոֆոկ» թիմի հետ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայկական թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խաղն սկսել է առաջնությունում հանդես եկող մարտական կազմով, արդյունքում թիմը նկատելի տարածքային և խաղային առավելություն է ունեցել և մինչև ընդմիջում երկու գոլ է խփել: Խաղի 8-րդ և 31-րդ րոպեներին դրանք հեղինակել են Միհրան Մանասյանն ու Արտակ Եդիգարյանը:

Կարող էին աչքի ընկնել նաև Արարատ Առաքելյանն ու Հեբեր Արաուխոն, սակայն նրանց հարվածներից հետո գնդակը հետ է մղվել մրցակցի դարպասաձողից;

Ընդմիջումից հետո Աբրահամ Խաշմանյանն ամբողջովին փոխել է կազմը՝ խաղադաշտ մտցնելով հավաքին մասնակցող բոլոր ֆուտբոլիստներին: Հունգարացի ֆուտբոլիստներին հաջողվել է մեկ պատասխան գնդակ խփել: Արդյունքում,  «Ալաշկերտ»-ը հաղթել  է  2:1 հաշվով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]