Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆեդերիկա Մոգերինին առաջիկայում կայցելի Իրան

 Ֆեդերիկա Մոգերինին առաջիկայում կայցելի Իրան

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ առաջիկայում պատրաստվում է «պատմական այց» կատարել Իրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-ն:

«Դա կլինի կարևոր այց, որը մենք արդեն նախապատրաստում ենք իրանցի գործընկերների հետ»,- ասել է Մոգերինին:

Նա հայտնել է, որ դեռևս չի կարող այցի հստակ ժամկետներ նախանշել, ինչպես նաև հայտնել, թե ԵՄ ինչ հանձնակատարներ նրան կուղեկցեն այցի ընթացքում:

Մոգերինին տեղեկացրել է նաև, որ փետրվարի 15-16-ը Բրյուսելում կընդունի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]