Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Միկա-2»-ը 1-0 հաշվով առավելության հասավ «Փյունիկ-2»-ի նկատմամբ

 «Միկա-2»-ը 1-0 հաշվով առավելության հասավ «Փյունիկ-2»-ի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Միկա»-ի երկրորդ թիմը Հակոբ Մկրյանի գլխավորությամբ փետրվարի 6-ին իր առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց «Փյունիկ-2»-ի հետ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, հանդիպումն ավարտվեց Երեւանի «Միկա-2»-ի հաղթանակով:

Հանդիպման վերջին րոպեներին Ախմեդ Ջինդոյանի հետ կոպիտ խաղի համար նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց հենց տուժողը: «Միկա-2»-ի մարզիչները խաղալու հնարավորություն տվեցին իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր ֆուտբոլիստներին:

«Միկա-2»-ը հանդես եկավ հետեւյալ կազմով. Արմեն Ֆիշյան, Իշխան Մանուկյան, Ռեւիկ Եղիազարյան, Վարդան Սաֆարյան, Վազգեն Երանոսյան, Դավիթ Գրիգորյան, Ալբերտ Զոհրաբյան, Աշոտ Ադամյան, Արման Հակոբյան, Հովհաննես Փափազյան, Հայկ Ոսկանյան:

Երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկան Պողոս Այվազյանը, Կարապետ Սեմիզյանը, Գեղամ Ասատրյանը, Գեւորգ Ազատյանը, Ալիկ Մկրտչյանը, Վահե Կարապետյանը, Միշա Եգորյանը, Ախմեդ Ջինդոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]