Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաջարանի վերակառուցված մանկապարտեզը կլուծի ևս 90 երեխայի նախակրթարան հաճախելու խնդիրը

Քաջարանի վերակառուցված մանկապարտեզը կլուծի ևս 90 երեխայի նախակրթարան 
հաճախելու խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի վերակառուցված մանկապարտեզը կլուծի ևս 90 երեխայի նախակրթարան հաճախելու խնդիրը: Փետրվարի 6-ին տեղի ունեցավ Քաջարան քաղաքի վերակառուցված մանկապարտեզի բացման արարողությունը, որին մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Մանկապարտեզը վերակառուցվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 190 միլիոն դրամ:

Լրագրողների հետ զրույցում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը նշեց, որ մանկապարտեզից միայն պատերն էին մնացել, ուստի կոմբինատը որոշում է կայացրել վերակառուցել մանկապարտեզը՝ միաժամանակ լուծելով ևս 90 երեխայի նախակրթարան հաճախելու խնդիրը: «Արդյունքում մենք ունենում ենք 40 հավելյալ աշխատատեղ: Շենքի վերակառուցումը սկսելուց առաջ առաջնահերթ ուշադրություն է հատկացվել սեյսմիկ խնդիրներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հակոբյանը:

Մանկապարտեզում իրականացվել են սեյսմիկ ուժեղացման աշխատանքներ, տեղադրվել են նոր դռներ ու պատուհաններ, հիմնովին փոխվել է սալահատակը: Մանկապարտեզին տրամադրվել է լիովին նոր մարզագույք և խաղալիքներ: Միևնույն ժամանակ, իրականացվել է մանկապարտեզի բակի, խաղահրապարակի բարեկարգում, ինչպես նաև՝ արտաքին պատերի գեղանկարչական ձևավորում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]