Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է ավելացնել արտադրողականությունը 10 տոկոսով

 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է ավելացնել 
արտադրողականությունը 10 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է ավելացնել արտադրողականությունը 10 տոկոսով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Զանգեզուրի  պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրության պետ Ղազարոս Բեզիրգանյանը: «Մենք 2015թ. գործարկել ենք մեր երկրորդ գնդիկավոր աղացը և նախատեսում ենք ավելացնել մեր արտադրությունը ևս 10 տոկոսով: Առաջին գնդիկավոր աղացը մենք շահագործման էինք հանձնել 2011թ. և այն ժամանակ կարողացանք մեծացնել մեր արտադրության ծավալները 27 տոկոսով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Նա ընդգծեց, որ ստեղծված տնտեսական պայմաններում հանքաարդյունաբերության համար շատ ծանր պայմաններ են, սակայն կոմբինատի աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայում իր պարտականությունները կատարելու համար: Մենք այս տարվա համար էլ պետք է բարձրացնենք արտադրողականությունը, որպեսզի կարողանանք հաղթահարել դժվարությունները»,- նշեց Բեզիրգանյանը՝ հավելելով, որ կոմբինատում աշխատողների կրճատումներ չեն եղել:

Նա հավելեց, որ անցած տարի կոմբինատում 18 միլիոն 237 հազար տոննա հանքաքար է վերամշակվել, իսկ այս տարի նախատեսվում է վերամշակել 20 միլիոն 103 հազար 900 տոննա հանքաքար, ինչը պայմանավորված է նոր գնդիկավոր աղացի շահագործմամբ:

Փետրվարի 6-ին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ ծանոթացել է իրականացված ներդրումներին և կոմբինատի զարգացման ծրագրերին:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]