Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեղրու տարածաշրջանի բնակիչներն այսուհետ բուժօգնություն կստանան նորագույն սարքավորումներով հագեցած ԲԿ-ում

 Մեղրու տարածաշրջանի բնակիչներն այսուհետ բուժօգնություն կստանան նորագույն 
սարքավորումներով հագեցած ԲԿ-ում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի բնակիչներն այսուհետ բուժօգնություն կստանան նորակառույց և արդիական բժշկական սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնում: Փետրվարի 6-ին տեղի ունեցավ Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում Մեղրու տարածաշրջանային Բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Վարդանյանը կարևորեց հիվանդանոցի բացումը՝ նշելով, որ այն ռազմավարական նշանակություն ունի ու մեծ նվեր է իրենց համար: Նա նախկին շենքային պայմանների հետ անհամեմատելի համարեց նորակառույց շինությունը: «Մենք աշխատել ենք 1970-1980 ականներին կառուցված, արդիական պայմաններին չհամապատասխանող, ոչ ժամանակակաից սարքավորումների պարագայում: Նման նորակառույցը մեզ համար երևի թե ժամանակի հրամայականն էր, որին ականջալուր եղան և Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան այրերը, և, իհարկե, Սյունիքի մարզպետը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց նա:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Վարդանյանը հավելեց, որ բժշկական կենտրոնը կահավորված է ժամանակակից վերջին սարքավորումներով և համապատասխանում է սանիտարահգենիկ վերջին նորմերին: Չնայած դրան՝ բժշկական կենտրոնի  տնօրենը մասնագետների խնդիրը ցավոտ թեմա է համարում: «Մեր բժշկական կենտրոնը ներկա պահին ունի քսանմեկ բժիշկ, ունենք որոշ՝ հատկապես նեղ մասնագետների պահանջ, բավական դժվար է նրանց այստեղ բերելը: Ակնկալում ենք, որ առողջապահության նախարարության աջակցությամբ և մեր մարզպետի օգնությամբ նորակառույց շինությունում կունենանք նաև այլ մասնագետներ՝ այդ թվում Երևանից»,-ընդգծեց՝ հավելելով, որ  հատկապես պահանջ ունեն վիրահատող գինեկոլոգի, բժիշկ լաբորանտի, ռենտգեն ռադիոլոգի:

«Ունենք մասնագետների նորացման խնդիր նաև, մեծերին փոխարինողներ են պետք, բայց գիտենք,  այդ ուղղությամբ կառավարությունը հստակ դիրքորոշում է ամրագրել»,-ասաց նա: Վարդանյանը հավելեց, որ բժշկական կենտրոնում միաժամանակ ստացիոնար բուժում կարող է ստանալ 45 մարդ:

Նորակառույց բժշկական կենտրոնը կսպասարկի Մեղրու տարածաշրջանի տասներկու հազար բնակչությանը: ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական» ԾԻԳ-ի կողմից վարկային ծրագրերի շրջանակներում «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականցվել է շուրջ 1.62 մլրդ դրամ ներդրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]