Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առաջին վեց փախստականները ժամանել են Լատվիա

 Առաջին վեց փախստականները ժամանել են Լատվիա

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից և Էրիտրեայից առաջին վեց փախստականները ժամանել են Լատվիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ-ն, այս մասին հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Երկիր է ժամանել վեց մարդ, ովքեր ունեն միջազգային աջակցության կարիք: Լատվիա է ժամանել Սիրիայից և Էրիտրեայից երկու ընտանիք, այդ թվում և նախադպրոցական տարիքի երկու երեխա»,- ասվում է Լատվիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Լատվիան պարտավորվել է երկու տարիների ընթացքում իր երկրի տարածքում տեղավորել 531 փախստականի: Նախնական շրջանում նրանք մնալու են անօրինական ներգաղթյալների համար նախատեսված կենտրոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]