Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ պատգամավորը մեղադրել է Էրդողանին Կրեմլի հետ հարաբերությունները սրելու մեջ

 ՌԴ պատգամավորը մեղադրել է Էրդողանին Կրեմլի հետ հարաբերությունները սրելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է սրել հարաբերությունները Կրեմլի հետ` հանձնարարելով իր մամուլի խոսնակին Ռուսաստանին մեղադրող ելույթներ ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՌԴ պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

«Էրդողանի մամուլի քարտուղարը չէ, որ պետք է դատողություններ անի Ռուսաստանի մասին: Անկարան հրահրում է` հանձնարարելով մամուլի քարտուղարին ելույթ ունենալ հեռու գնացող մեղադրանքներով և մերկացումներով: Էրդողանը գնում է հարաբերությունները սրելու ճանապարհով»,- նշել է Պուշկովը:

Նախօրեին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մեղադրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ռեջեփ Թայիփ Էրդողանից խուսափելու մեջ: «2016 թվականի հունվարի 29-ին ռուսական կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելուց հետո մեր նախագահը Պուտինի հետ հեռախոսազրույցի առաջարկ էր արել, սակայն ռուսական կողմը դրական պատասխան դեռևս չի տվել: Դա ուզած-չուզած առաջացնում է մի հարց, թե ինչու է Պուտինը մեր նախագահից փախչում»,- ասել է Քալընը: Թուրքիայի նախագահի խոսնակը հայտարարել է, թե Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական զինուժի թիրախը ոչ թե ԻՊ-ն է, այլ սովորական քաղաքացիները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]