Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեդվեդևը 2016-ը համարում է պատասխանատու որոշումների տարի

Մեդվեդևը 2016-ը համարում է պատասխանատու որոշումների տարի

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ելույթով է հանդես եկել կուսակցության համագումարում: ՌԴ կառավարության ղեկավարը խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացրել է խնդիրները, որոնք ծառացած են կուսակցության առջև:

Մեդվեդևը գտնում է, որ կուսակցության համար, տնտեսական դժվարությունների շրջանում, սկզբունքորեն կարևոր է հաղթել բաց քաղաքական պայքարում: Նա իր կուսակիցներին խնդրել է քաղաքացիներին չխոստանալ այն, ինչ իրենք չեն կարողանա իրականացնել:

«Մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք, հատկապես սուղ բյուջեի պայմաններում: Մենք վստահորեն մուտք ենք գործում քաղաքական նոր փուլ: 2016-ը պատասխանատու որոշումների տարի է, որոնք պետք է ընդունեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ չինովնիկները»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TASS-ը,  ասել է Մեդվեդևը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]