Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դիարբեքիրի Սուր գավառում չորս թուրք զինվոր է վիրավորվել

Դիարբեքիրի Սուր գավառում չորս թուրք զինվոր է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիրաբեքիրի Սուր գավառում, որի բոլոր թաղամասերում հայտարարված է փողոց դուրս գալու արգելք, նոր բախում է տեղի ունեցել թուրքական ուժայինների և Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Քուրդ զինյալների և թուրք զինվորականների միջև ի հայտ եկած նոր բախման հետևանքով վիրավորվել է 4 զինվոր: Նրանց անմիջապես տեղափոխվել են Դիարբեքիրի հիվանդանոց:

Հաղորդվում է, որ Սուրում դեռևս շարունակվում են բախումները:

Սուրի նահանգապետարանը 2016 թվականի հունվարի 2-ի գիշերը հայտարարություն է տարածել, որ Սուր գավառի 4 թաղամասերում ևս պարետային ժամ է հայտարարվում։ Հայտարարության համաձայն` այժմ ամբողջ Սուր գավառը փակ է լինելու մինչև նոր հրահանգի արձակումը։ Դրա 11 թաղամասում արգելքը չի հանվում արդեն 66 օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]