Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալիայի հյուսիսում Զիկա վիրուսով վարակման 3 դեպք է գրանցվել

Իտալիայի հյուսիսում Զիկա վիրուսով վարակման 3 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա սկզբին Իտալիայի հյուսիսում՝ Վենետոյի մարզում, Զիկա վիրուսով վարակման 3 դեպք է գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ 3 վարակակիրներն էլ եկել են հարավամերիկյան երկրներից:

Շրջանի վարչակազմի առողջապահության խորհրդական Լուկի Կոլետոն նշել է, որ խուճապի մատնվելու հիմքեր չկան: «Մենք 2010 թ. հետևում ենք Եվրոպայում Զիկա  վիրուսի տարածմանը, որի հարուցիչն է կոմարո տեսակի մոծակը: Ունենք բոլոր հնարավորությունները վիրուսով հիվանդացածներին բուժելու»,- ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացվել էր Հռոմում Զիկա վիրուսով վարակվելու 4 դեպքի մասին:  Վարակվածները եկել էին Բրազիլիայից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]