Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ահաբեկիչները միգրանտների հետ ներթափանցում են Գերմանիա

Ահաբեկիչները միգրանտների հետ ներթափանցում են Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության հատուկ ծառայությունների ղեկավարը Հանս Գեորգ Մասսենը հայտնել է, որ Փարիզում կատարված ահաբեկչությունները հստակ ցույց են տալիս՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը փախստակնների անվան տակ ուղարկել է իր ահաբեկիչներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Նովոստի» գործակալությունը:

Նա նաև մատնանշել է, որ Գերմանիայում կան մարդիկ, ովքեր ահաբեկչական հարձակումներ են փորձում իրականացնել  Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում:

Նշվում է, որ Ալժիրի 4 քաղաքացիներից երկուսը ձերբակալվել են, ովքեր կասկածվում էին   ահաբեկչություն իրականացնելու փորձի մեջ, որը կապված է ԻՊ-ի հետ: Ձերբակալվածները եղել են Աթենդորն ճամբարի փախստականներ:

 

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]