Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 12-ին

Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 12-ին

ԳՅՈՒՄՐԻ, 5  ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 12-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կրկին արտագնա նիստը կանցկացվի 102-րդ ռազմաբազայի տարածքում: Հաջորդ նիստի ժամանակ կշարունակվեն գործով այն վկաների հարցաքննությունները, ովքեր կապ ունեն  Պերմյակովի որոնողական, հայտնաբերման ու ձերբակալման գործընթացի հետ:

Այս մասով առայժմ ներգրավված է 16 վկա, նրանցից փետրվարի 5-ին դատարանը հասցրեց հարցաքննել միայն 4-ին՝  Գյումրիում տեղակայված 2012 ջոկատի սպա, դեպքի պահին Բայանդուրի ուղեկալի հրամանատար Միխայել Խաչատրյանին, նույն ջոկատի կապավոր Գագիկ Խաչատրյանին, որոնողական շներ վարժեցնող Հրայր Մախսուդյանին և ուղեկալի պահակ, Երեզգավորս գյուղի բնակիչ Աշոտ Ալեքսանյանին:

Այս բոլոր վկաները ներկայացրեցին Պերմյակովի որոնողական աշխատանքների, նրա հայտնաբերման  ձերբակալման մանրամասները:Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը):

Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]