Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բելա­ռուսի Հանրապետությունում փետրվարի 8-11-ը կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

Բելա­ռուսի Հանրապետությունում փետրվարի 8-11-ը կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-բելառուսական մշակութային համագործակցության շրջանակում և «Հայաս­տանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրա­­պե­տության մշակույթի նախարարության միջև մշակույթի ոլորտում 2014-2017 թթ. համագործակցության մասին» ծրագրի հիման վրա փետրվարի 8-11-ը, Բելա­ռուսի Հանրապետությունում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչ օրս նշյալ ձևաչափով Հայաստանում Բելառուսի մշա­կույթի օրեր անցկացվել են 2005, 2011 և 2014 թվականներին, իսկ Բելառուսում Հայաստանի մշակույթի օրեր՝  2007 և 2013 թվականներին: Հայաստանի և Բելառուսի մշակույթ­ը ներկայացրել են հեղինակավոր կոլեկտիվներ և անհատ կատարողներ:

Այս տարի Հայաս­տանի մշակույթի օրերի շրջանակում Մինսկում համերգով հանդես կգա Հայաս­տանի պետական ջազ նվագա­խումբը, Մ. Սավիցկու անվան պատկերասրահում կբացվի հայ ժամանա­կակից նկարիչների արվեստի ստեղծագոր­ծություն­ների ցուցահանդեսը, ինչպես նաև Մինս­կի ազգա­յին գրադարանում կկազմակերպվի հայ­կական գրքերի ցուցահանդես:

Հայաս­տանի մշակույթի օրերի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Մշակույթի օրերի բացման գալա համերգը կկայանա փետրվարի 9-ին, Բելառուսի պետական ֆիլհարմոնիայում: Հայ նկա­րիչ­ների ցուցահանդեսը կգործի փետրվարի 10-19-ը. կներկայացվի 13 նկար­չի` 60 աշխատանք:

Նույն օրերին Մինսկում կբացվի 23-րդ գրքի ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին Հայաստանն այս տարի մասնակցում է Պատվավոր հյուրի կարգավիճակով: Հայկական տաղավարում կներկայացվի պետական պատ­վերով ու աջակցությամբ, ինչպես նաև մասնավոր նախաձեռնություններով հրատարակված 200 միավոր գրականություն: Տաղավարի առանձին հատվածում կներկայացվի Հայաստանի անկախության թեմայով հրատարակված գրականությունը: Հայկական տա­ղա­վարը ձևավորված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհր­դանիշ անմոռուկներով և Հայաստանի անկախության 25-ամյակի խորհրդանիշ պաս­տառ­ներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]