1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թվային հեռարձակման կցուրդ սարքերն արդեն Հայաստանում են

Թվային հեռարձակման կցուրդ սարքերն արդեն Հայաստանում են

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թվային հեռարձակման կցուրդ սարքերն արդեն Հայաստանում են և տրամադրվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ  ցանցը»  ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:

«Այս պահին Հայաստանի բոլոր մարզերում ընթանում  է քաղաքացիների՝ սարքերի տրամադրման գործընթացը: Բաշխման գործընթացը սկսվել է հունվարի 21-ից: Միայն Երևանում, Արմավիրում  և Վայոց Ձորում սարքերը սկսել են բաշխվել փետրվարի 4-ից: Գործընթացը կավարտվի հավանաբար մարտի 1-ին , իսկ ավարտից հետո, անալոգային հեռարձակման դադարեցումից 10 օր առաջ, հանրությունը կիրազեկվի ամսաթվի մասին»,- նշեց Ամալյանը:

Նա հավելեց, որ ՀՀ Կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվելու համար ձեռք է բերվել թվային հեռարձակման 48 հազար 733  կցուրդ սարքեր, որից 2 հազարը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների խնդրանքով հատկացվելու է ԼՂ սոցիալապես անապահով  մեր հայրենակիցներին:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ ԽԱՊԿ-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հարցում էր ուղարկել՝ ճշտելու Հայաստանում անապահով ընտանքիների թիվը:

«Նախարարության պատասխանում նշվում էր,որ կա 130 հազար անապահով ընտանիք: Մինչև վերջին ժամանակները խոսք էր գնում, որ 48 733 առաջին խմբաքանակն է , լինելու է 2-րդ և 3-րդ խմբաքանակը, բայց ցավոք այդպես չեղավ»,- ասաց ԽԱՊԿ նախագահը:

Ամալյանը պարզաբանեց, որ սարքերը բաշխվում են՝ հաշվի առնելով մարդու սոցիալապես անապահով լինելու աստիճանը:  Նա նաև հավելեց, որ մարզերում բացվելու են ապակոդավորող սարքերի սպասարկման կենտրոններ, որոնք պարտավորություն են ստանձնելու սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող սարքերը սպասարկել 5 օրում, հակառակ դեպքում մատակարարը ստիպված է լինելու բոլորովին նոր սարք տրամադրել հաճախորդին:

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակմանն անցման ծրագրի համար նախատեսվող ծախսը կազմում է 16.9 մլն դոլար, որից 2.5 մլն նախատեսված է բացառապես սոցիալապեսանապահով ընտանիքների համար կցուրդ սարքերը ձեռք բերելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]